Դատախազությունն ուսումնասիրում է Դեղատան փողոցի սեփականաշնորհված մայթի մասին հրապարակումը
Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցների խաչմերուկում, մայթը հայտնվել է ցանկապատի ներսում։ «Հետքի» ուսումնասիրության համաձայն՝ կասկածելի հանգամանքներում սեփականշնորհվել է փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող, համայնքին պատկանող հողատարածքը՝ կից մայթի հետ միասին։
Հողատարածքի սեփականատերը Սուրեն Արծվունին է: Նա հողամասը գնել է 2003 թվականին Համազասպ Գրիգորյանից։ Վերջինս էլ հողամասը ձեռք է բերել դատարանի վճռով՝ գնման նախապատվության իրավունք ձեռք բերելով։ Սակայն հողամասի գնման նախապատվության իրավունքի ճանաչումից հետո Երևան համայնքի հետ չի կնքվել հողամասի առքուվաճառքի պայմանագիր։
Միաժամանակ, Կադաստրի էլեկտրոնային քարտեզի համաձայն՝ մայթի տարածքն ընդգրկող հողամասը 85 քմ է, մինչդեռ սեփականատիրոջը Կադաստրի կոմիտեից տրված վկայականում հողամասի մակերեսը նշված է 110 քմ (0.011հա)։
Մեր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրում են հրապարակումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել