HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Անշարժ գույքի շուկայում գործող «Ակցեռն հոլդինգ»-ի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ «Հետքի» տաղավարում զրուցել ենք շուկայի միտումների, պահանջարկի ու գների, կառուցապատողների և գնորդների խնդիրների մասին։ 

Ըստ նրա՝ պահանջարկի որոշակի անկում կա, բայց գները չեն նվազել։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ գույքահարկի թանկացումն ազդել է շուկայի աշխուժության վրա։ Գնորդներն ավելի զգուշավոր են դարձել՝ հաշվի առնելով, որ գույքի հետ միասին բարձր գույքահարկի պարտավորություն են ստանձնում։ Ըստ նրա՝ չարդարացված որոշում է գույքահարկն անգամներով բարձրացնելը, օրինակ, թոշակառուի համար և ուղղորդել վաճառել բնակարանն ու տեղափոխվել, եթե չի կարողանում վճարել։ Արդար որոշում կլիներ գույքահարկը նույնը թողնել և բարձրացնել միայն այն ժամանակ, երբ կվաճառվեր, և նոր գնորդը նախապես կիմանար, թե ինչ բեռ է ստանձնում։ 

Շուկայում գների վրա բացասաբար են ազդում նաև շահագործման հանձնվող բնակարանների ու տների համար կոմունալ ծառայությունների՝ լույսի, գազի ու ջրի միացման թույլտվությունների բարձր գները, որոնք ևս վերջին տարիներին մի քանի անգամ թանկացել են։

«Ակցեռնի» նախագահը համոզված է, որ Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պետական բյուջեն ավելի շատ տուժելու է, քան շահելու։ 

Հակոբ Բաղդասարյանը պնդում է, որ կառուցապատողները գերշահույթ չեն ստանում։ Ավելին, ըստ նրա, վերջին օրենսդրական փոփոխությունները կառուցապատողներին փաստի առաջ են կանգնեցրել, ոմանք կարող են սնանկանալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter