Արա Ֆիդանյանն ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Արա Ֆիդանյանը նախկինում զբաղեցրել է նաև ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Իսկ 2011 թվականից զբաղեցնում էր Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:
Լուսանկարը police.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել