HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանը՝ վարչապետի թեկնածու

«Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ-դերասան Հայկ Մարությանն է։ Նա նախորդ տարի էր հայտնել նոր ուժ ձևավորելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

«Քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ մինչև ընտրությունները դաշինք կազմելու մասին, այնուամենայնիվ, մեր վարչությունը որոշում է ընդունել, որ մենք մեր կուսակցությունով ենք գնում ընտրություններին»,- նշեց Մարությանը։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն քաղաքականույթուն մտել է 2018-ին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նույն կուսակցության անդամները 2021-ին արդեն նրան անվստահություն հայտնեցին և հեռացրին քաղաքապետի պաշտոնից:

Երկու տարի անց նա «Ազգային առաջընթաց» կուսակցության կամզում Երևանի քաղաքապետի թեկնածուն էր։ Այդ ընտրություններին Մարությանը հավաքեց ձայների մոտ 19%-ը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Նրա օգտին քվեարկել էր ավելի քան 47 հազար ընտրող։ Ավելի ուշ` 2024-ին, Հայկ Մարությանին հեռացրին ավագանու կազմից` որպես պատճառ նշելով բացակայությունները։

Ներկայացնելով իրենց ծրագիրը` Մարությանը նշեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության և «Հայաստան» դաշինքի հետ չեն համագործակցի, իսկ «Ուժեղ Հայաստանի» հետ տարաձայնություններ ունեն․

«Մեր կարմիր գծերն են՝ մենք վստահ կարող ենք ասել՝ ում հետ չենք համագործակցելու: Մնացած ուժերի հետ կապված... օրինակ Սամվել Կարապետյանի ուժի մասին... մենք այնտեղ ունենք իրենց ուժի հետ շատ առանցքային տարաձայնություն. մենք տեսնում ենք մեր պետության զարգացումը եվրոպական մոդելով, իրենք, կարծում եմ, դա չեն տեսնում և նաև կաշկանդվածություն ունեն»,- նշեց Մարությանը։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն կարգինի սկեչերից մեկն է հիշում, երբ երկու կին իրար «բոշա» և «փչացած» էին անվանում։ Ըստ Մարությանի՝ ԱԺ-ում հիմա նույն վիճակն է, «Նոր ուժ»-ի ձգտումը մաքսիմում իշխանափոխությունն է, մինիմում՝ ընդդիմափոխությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter