The Echo։ Հայ և ավստրիացի արվեստագետները` մեկ հարկի ներքո
Ցուցասրահում շրջել և առանց ցուցապիտակին նայելու փորձել կռահել` տարբեր տեխնիկաներով արված ստեղծագործությունների հեղինակը ավստրիացի՞ է, թե հայ, կատարման ձևի և բովանդակության ի՞նչ տարբերություններ և նմանություններ կան։ Փորձել հասկանալ ունիվերսալ մշակույթի և մշակութային առանձնահատկության սահմանները։ Այսպիսի փորձառություն կարելի է ունենալ՝ մարտի 20-ից ապրիլի 20-ը այցելելով «ՀայԱրտ» կենտրոն։
“The Echo” խորագրով հայ-ավստրիական խմբային ցուցահանդեսը Երևանում միավորում է գեղարվեստական տպագրության թերթերի, գեղանկարների, արվեստի օբյեկտների 22 ավստրիացի և 22 հայ հեղինակների։
Ցուցահանդեսը կազմակերպել են «ՀայԱրտ» կենտրոնը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն՝ համագործակցելով Xylon Austria միավորման հետ, և Վրաստանում ու Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ և աջակցությամբ։
Մարտի 20-ին «The Echo. հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան Թբիլիսիում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները, “Xylon Austria” միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող և իրականացնող Մանֆրեդ Էգգերը, “Xylon Austria” միավորման նախագահ Քրիստին Քերցը, ինչպես նաև «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել