HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վանաձորի համայնքապետարանի ներկա ու նախկին 7 պաշտոնյա է ձերբակալվել

Այսօր՝ 2026թ. մարտի 26-ի առավոտյան, Վանաձորի համայնքապետարանի ներկա ու նախկին 7 պաշտոնյա է ձերբակալվել։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնից են, այդ թվում՝ բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև 3 քաղաքացի։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ի պատասխան մեր հարցման, հայտնեց, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Սակայն, նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter