Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Մարտի 26-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» (MEDEF International) կազմակերպությունում։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ֆրանսիական պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։ Քննարկումների առանցքում եղել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել