HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Ավարտվել ու ամփոփվել են ՔՊ կուսակցության ներքին ընտրությունները։ Վարչապետի թեկնածուն գործող վարչապետ, կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն է։

ՔՊ անդամները երկու քվեարկություն են կատարել․ մի դեպքում ընտրել են վարչապետի իրենց թեկնածուին։ Ձայների ճնշող մեծամասնությամբ առաջատարը Փաշինյանն է։ Կուսակիցներից 898 մարդ կամ 95.4%-ը քվեարկել է նրա օգտին։ Երկրորդ հորիզոնականում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է 12 ձայնով, երրորդում` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` 8 ձայնով։ Մնացած ձայները չեն գերազանցում երեքը։

Վարչապետ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան հրապարակմամբ կուսակիցներին շնորհակալություն է հայտնել քաղաքակակ ավանդույթներին հավատարիմ մնալու և նոր ստանդարտ սահմանելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար»,- գրել է նա։

Երկրորդ քվեարկությամբ կուսակցականներն ընտրել են 30 հոգու, որոնց կուզեին տեսնել խորհրդարանական ընտրությունների ցուցակում։ Նախնական արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ`

1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 933
2. Միրզոյան Արարատ Սամվելի- 853
3. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 842
4. Պապոյան Գևորգ Հարությունի- 806
5. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 782
6. Ավանեսյան Անահիտ Թորգոմի- 780
7. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 777
8. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 766
9. Կոնջորյան Հայկ Արսենի- 747
10. Թորոսյան Արսեն Գևորգի- 745
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 717
12. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 696
13. Գալյան Սրբուհի Հովհաննեսի- 682
14. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 679
15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 646
16. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 642
17. Մակունց Լիլիթ Կամոյի- 622
18. Հակոբյան Հասմիկ Արմենի- 613
19. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 604
20. Մկրտչյան Արեն Միքայելի- 602
21. Հովհաննիսյան Արթուր Ղարիբի- 585
22. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 580
23. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 557
24. Եղոյան Արման Աշոտի- 548
25. Սանոսյան Գնել Հենզելի- 542
26. Ղազարյան Սոնա Արայի- 539
27. Միքայելյան Սասուն Մեխակի- 512
28. Գաբրիելյան Սիսակ Արմենի-509
29. Ավինյան Տիգրան Արմենի- 502
30. Թունյան Բաբկեն Էդիկի- 500
31. Լևոնյան Լևոն Գագիկի- 499
32. Բաթոյան Զարուհի Վալերիանի- 498
33. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 490
34. Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի- 483
35. Վարդանյան Արաքսյա Պողոսի- 477
36. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի- 458
37. Հարությունյան Քնարիկ Համլետի- 451
38. Գրիգորյան Նարեկ Հարազատի- 443
39. Փամբուխչյան Արմեն Սոկրատի- 441
40. Դավոյան Արփինե Հրահատի- 409
41. Սիմիդյան Հակոբ Կարապետի- 405
42. Սարգսյան Գարիկ Մնացականի- 404
43. Հովհաննիսյան Միլադա Մկրտչի- 390
44. Ղալումյան Վահե Վոլոդյայի- 373
45. Մովսիսյան Սերգեյ Լևիկի- 367
46. Բադալյան Լուսինե Խաչիկի- 364
47. Մինասյան Սարիկ Սամվելի- 355
48. Բագրատյան Սերգեյ Պապաշի- 351
49. Ղալումյան Հայկ Վոլոդյայի- 346
50. Հակոբյան Վաղարշակ Սոսի-318

Ամենայն հավանականությամբ, ՔՊ ցուցակի առաջին 50-յակն այս տեսքը կունենա։ Խմբագրումներ, ամեն դեպքում, կլինեն, օրենքի պահանջն է` յուրաքանչյուր 3 թեկնածուից առնվազն մեկը հակառակ սեռից լինի:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter