HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Բեկոր Փափազյանին կփոխարինի Արման Խաչատրյանը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը կհանձնվի «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

«Հայփոստում» արդեն հայտարարել են, որ այսօր գործադիր տնօրենի` Արման Խաչատրյանի վերջին աշխատանքային օրն է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու հաջորդ տնօրենը:

Էդուարդ Էռնեկյանի ընկերությանը կառավարման հանձնված «Հայփոստը» զանազան ցուցանիշներով վերջին 2,5 տարիներին առաջընթաց չի արձանագրել, հակառակը` զանազան ցուցանիշների առումով հետընթաց է արձանագրվել («Հայփոստը» գիտի, որ EMS ծառայության վիճակը բարվոք չէ, բայց...):

Նախ առանձնացնենք մի քանի իրադարձություններ, որոնք տեղի ունեցան վերջին շաբաթվա ընթացքում` Էռնեկյանի Հայաստան գալուց հետո:

Հայաստանի կառավարությունն ընդհանրապես դժգոհ է «Հայփոստի» աշխատանքից, ուստի պետք է ցույց տար, որ շտկման քայլեր են կատարվում: Նման քայլերից մեկն էլ մայիսի 31-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին եւ խորհրդի անդամ Ջուան-Պաբլո Գեչիդջյանին խորհրդից հեռացնելու որոշումն է եղել:

Այն կհաստատվի հուլիսի 30-ին խորհրդի տարեկան նիստի ժամանակ, որից հետո ԿԲ-ն պետք է հաստատի այս փոփոխությունները: Սրանով նաեւ կարծես թե «կոմպենսացվում է» «Հայփոստի» ձախողումը: Տարօրինակն այն է, որ «Կոնվերս բանկի» մամլո ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ խորհրդի մեջ փոփոխություններ չեն եղել:

«Հայփոստի» վատ աշխատանքը ոչ թե կապում են գործադիր տնօրենի, այլ կառավարչի ներդրումային ծրագրի հետ: Պարզվում է` վերջին 2,5 տարվա ընթացքում «Հայփոստում» ներդրում չի կատարվել:

Այդ ժամանակահատվածում հավատարմագրային կառավարիչը «Հայփոստ»-ից վերցրել է 5 մլն դոլար: Այդ գումարից են վճարվել աշխատողների աշխատավարձերը, կատարվել են նաեւ այլ «ծախսեր»: Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Այս միությունը ունի հստակ պահանջներ, որ իր անդամները պետք է հնարավորինս թափանցիկ աշխատեն եւ հաշվետվություններ ներկայացնեն հանրությանը: «Հայփոստը» նման հաշվետվություններ չի հրապարակում:

Ինչպես հայտնի է` կենսաթոշակները բաժանում է «Հայփոստը», իսկ քանի որ «Հայփոստը» բանկ չէ եւ փող չի կարող պահել, այդ գործառույթն իրականացնում է «Կոնվեր բանկը»: Այսինքն փողը «պտտացնում է» բանկը: Ըստ բիզնես-ծրագրի` ֆինանսական հոսքը կազմել է 150 մլրդ դրամ (թոշակների շրջանառություն/բաշխում): Ամսական կտրվածքով դա 12.5 մլրդ դրամի թոշակ և 9 մլրդ դրամի վճարումների հավաքագրում է: «Կոնվերս բանկը» կառավարում է բոլոր այս հոսքերը, իսկ «Հայփոստը» 0 եկամուտ է ստանում:

Կոպիտ հաշվարկներով պարզվում է, որ «Կոնվերս բանկը» տարեկան նվազագույնը 5 մլն դոլարի եկամուտ է ապահովում «Հայփոստի» այս գործարքներից: Եթե դրան գումարվում է 2008 հուլիսից-2011թ. հուլիսը, ապա «Կոնվերս բանկը» «Փոստբանկ» հիմնելու համար ստացել է շուրջ 15 մլն դոլար: Թոշակների վճարումների տվյալները պետության/հանրային սեփականությունն են, ավելի հստակ թվեր կարելի է տեսնել Կառավարության տարբեր գերատեսչությունների որոշ հաղորդագրություններում:

Կոմունալ վճարումների հավաքագրման տվյալները նույնպես կարող են համարվել պետական/հանրային տեղեկատվություն: Առաջիկայում «Հետքը» մանրամասներ կներկայացնի այս գործարքների մասին: «Կոնվերս բանկը» յուրաքանչյուր ամսվա համար դրամական հոսքերը համակարգում պահում է 2 կամ ավելի օր, այդ պատճառով դա ֆինանսավորման/սուբսիդավորման էժան աղբյուր է վարկավորման կամ փողի շուկայի համար: Այն տարեկան 17% համախառն եկամուտ է ապահովում «Կոնվերս բանկին»:

Այս մասին շատ լավ գիտի նաեւ Կենտրոնական բանկը, սակայն «ձայն չի հանում», որովհետեւ «Կոնվերս բանկի» բաժնետերերի հանգամանքը թույլ չի տալիս: Եւ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի խորհրդի վերոնշյալ երկու անդամներին հեռացնելը նաեւ այս պատճառով է արված:

Ավելացնենք, որ «Հայփոստի» կառավարման խորհրդի նախագահը Ջուան-Պաբլո Գեչիդջյան ն է, իսկ Արմեն Տեր-Տաճատյանը նույն խորհրդի անդամ է:

Առաջիկայում «Հետքը» մանրամասներ կներկայացնի այս գործարքների մասին: Ինչու է Ա. Խաչատրյանը հեռանում, և որն է լինելու Էռնեկյանի հաջորդ քայլը «Հայփոստում»:

Մեկնաբանություններ (1)

anna
good !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter