HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորին դեմ եմ» շարժումը «Նժար» սահմանադրական շարժման հետ միավորվելու համաձայնություն է ձեռք բերել

«Բոլորին դեմ եմ» շարժումը «Նժար» սահմանադրական շարժման հետ միավորվելու համաձայնություն է ձեռք բերել։ Այս մասին հաղորդում են «Բոլորին դեմ եմ» շարժումից։

«Բոլորին Դեմ Եմ շարժումը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնություն է ձեռք բերել Նժար Սահմանադրական շարժման հետ՝ մեր հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։ Նժար սահմանադրական շարժումը միանալով հայտարարում է, որ շարժման երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին սա առաջին քայլն է:

Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Այդ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում միահեծան իշխանության ձևավորման դեմ մեր պատկերացումները համահունչ են։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին ցուցաբերած վստահության համար և բարձր ենք գնահատում նրանց պատրաստակամությունը՝ Հայաստանում բալանսավորված կառավարմանն ուղղված իրենց նորարարական գաղափարների իրականացումը ժամանակավորապես հետաձգելու և այս փուլում ջանքերը կենտրոնացնելու քաղաքական համակարգի համատեղ առողջացման վրա: Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք.

  1. Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։
  2. Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։

Այս գիտակցումով մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։

Առաջարկը շատ պարզ է․ զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter