HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարության տոնի օրհնությունը՝ հայկական գինու բույրով 

Վճարովի բովանդակություն

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, կյանքի, հույսի ու Քրիստոնեական հաղթանակի տոնն է․ Քրիստոնեական աշխարհն այն տոնում է մեծ շուքով, նրա հետ կապում կյանքի նոր էջն ու դիմավորում այն հատուկ ավանդույթներով ու խորհրդանշական ծիսակարգով։

«Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»։
(Մատթ. 26:26-28)

Գինին՝ որպես Քրիստոսի զոհաբերության կենդանի խորհրդանիշ, վկայում է Քրիստոսի զոհաբերության և նոր ուխտի մասին։ Այն տոնի անբաժան մասն է, որովհետև կրում է հավատի ու շարունակության խորհուրդը՝ որպես Քրիստոսի թափված արյուն։ Քրիստոնեության մեջ Զատիկն անմիջապես կապված է գինու խորհրդանշական նշանակության հետ՝ որպես Քրիստոսի արյան պատկեր և ուխտի նշան։

Զատկի սեղանին գինին նաև ուրախության և վերածննդի նշան է․ Հարության տոնը նշում ենք գինով՝  պատկերելով փրկության, կյանքի և վերածննդի ամբողջականությունը։

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշում է Ապրիլի 5ին․ տոնի խորհրդանշական պատկերն, իհարկե ամբողջացնում են հայկական գեղեցիկ ավանդույթները, ուտեստները, որոնք ընտանիքի ջերմության համն են տարածում և հավաքում ամենասիրելիներին ՝ զատկական սեղանի շուրջ, և իհարկե, գինին՝ հայկական, նրբահամ գինին, որի բույը Սուրբ Զատիկի ավետիսն է խորհրդանշում։

«Գինին ուրախացնում է մարդու սիրտը...»
Սաղմոս 104:15

Եվ հենց այդ ուրախությունն է, որ մենք կիսում ենք Զատիկին՝ ընտանիքի և սիրելիների հետ։

Սուրբ Զատիկը դիմավորենք հայկական, անուշաբույր գինով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter