«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես առանձին միավոր չի մասնակցելու։ Կուսակցությունը կոչ է արել իր համակիրներին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է:
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը դրական է գնահատում Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բազմաթիվ ուժերի, մասնագիտական խմբերի և հանրության լայն շրջանակների կողմից ներկայացրած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:
Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, կուսակցության համակիրներին խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:
Ուժը միասնության մեջ է»,-ասված է հայտարարության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել