HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանը կգլխավորի «Առաջարկ Հայաստանին» դաշինքի ցուցակը, բայց չի լինի վարչապետի թեկնածու

Գագիկ Ծառուկյանը կգլխավորի «Առաջարկ Հայաստանին» դաշինքի ցուցակը, բայց չի հավակնի վարչապետի պաշտոնին։ «Մայր Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները որոշել են խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակի առաջին 30 թեկնածուներին։ 

Առաջին եռյակում են՝

  1. Ծառուկյան Գագիկ
  2. Թևանյան Անդրանիկ
  3. Սարգսյան Լուիզա

Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա մինչ այդ հինգ անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2020 թվականին յոթերորդ գումարման Ազգային ժողովը նրան զրկեց պատգամավորական մանդատից։ Ծառուկյանը մեղարդվում էր ընտրակաշառք տալու մեջ։ Գրեթե վեց տարի քաղաքականությունից հեռացած գործարարը նախորդ ամիս արդարացվեց։ Սակայն նույն գործով անցնող և Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց «...ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու» համար։

Դաշինքի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է։ Նա 2021-2023 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր «Հայաստան» դաշինքի կազմում։ Հետո Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը։ Ուժը երրորդ տեղում էր, ստացել էր ձայների 15.4 %-ը։ Ընտրություններից երկու ամիս անց Թևանյանը վայր դրեց մանդատը։

Սարգսյան Լուիզան ԲՀԿ անդամ է ավելի քան տասը տարի։ Եղել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմում

  1. Այվազյան Արա
  2. Մանուկյան Արմեն 
  3. Բաբայան Մետաքսյա

Արա Այվազյանը 2020-2021 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 2021-ին նա հրաժարական ներկայացրեց։ Դրանից հետո Այվազյանը մասնակցում էր ընդդիմության ցույցերին։

Արմեն Մանուկյանը ԲՀԿ մարզային համակարգման գրասենյակի ղեկավարն է։

Մետաքսյա Բաբայանը Աբովյանի թիվ մեկ դպրոցի նախկին տնօրենն է։ Սակայն 2021 թվականին տնօրենի ընտրություններում Բաբայանն ու մրցակիցը հավասար ձայներ էին հավաքել, եւ ԿԳՄՍՆ-ն ընտրել էր մրցակցին։ Մետաքսյա Բաբայանի խոսքով, պատճառն իր քաղաքական դիրքորոշումն էր։

  1. Գրիգորյան Մարտուն
  2. Սուրենյանց Սուրեն
  3. Վարդանյան Էլինար
  4. Հովհաննիսյան Վահե

Մարտուն Գրիգորյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության անդամ։ Գյումրու ավագանու ընտրություններին նա գլխավորում էր «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը։ Այս դաշինքը գրավեց երրորդ տեղը, մի քանի օրվա լռությունից հետո աջակցություն հայտնեց ընդդիմադիր կոալիցիային։ Սակայն դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մանդատը չվերցրեց։

Սուրեն Սուրենյանցը քաղագետ է, ղեկավարում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Էլինար Վարդանյանը պատգամավոր է «Հայաստան» դաշինքի կազմում։ 

Գագիկ Ծառուկյանի խոսքով` ինքը վարչապետի չորս թեկնածու ունի, բայց որոշում կկայացնի կուսակցությունը։ ԲՀԿ առաջնորդը նաև նշեց, որ չի միանա Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սամվել Կարապետյանի ուժի հետ համագործակցությունը կքննարկվի։

Ցուցակի մյուս անունները`

  1. Ստեփանյան Գևորգ
  2. Տոնոյան Իվետա
  3. Մելքումյան Միքայել
  4. Աբովյան Արման
  5. Առուստամյան Նորա 
  6. Ռոստոմյան Հրաչյա
  7. Փիրոյան Արման 
  8. Մանուկյան Լիաննա
  9. Քոսակյան Արմեն 
  10. Գրիգորյան Կարեն 
  11. Դավթյան Նունե
  12. Բոզոյան Երվանդ 
  13. Կակոյան Կամո
  14. Կարապետյան Սաթենիկ
  15. Շաքարյան Ռոման
  16. Դանիելյան Ստեփան
  17. Մանուկյան Արեգնազ 
  18. Հարությունյան Մխիթար
  19. Սերգոյան Կարեն
  20. Գրիգորյան Գայանե

 

Գագիկ Ծառուկյանի լուսանկարը՝ «Առաջարկ Հայաստանին» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter