Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՇՄՆ ՊՈԱԿ-ներին
Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2026 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները, որոնք կազմել են 285 հազար եվրո։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։
«Նշված գումարից 90 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 75 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 70 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին և 50 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:
Նշենք , որ մինչ այս Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտին էր հատկացվել 50 հազար եվրո՝ տարածքի պահպանության և օպերացիոն ծախսերի ֆինանսավորման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։ֆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել