HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն արտահերթ նիստում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է գրանցել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ապրիլի 14-ի արտահերթ նիստում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է գրանցել։

«ԿԸՀ-ն ստացել էր «Ազատ քվե» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող երկու կազմակերպության համատեղ դիմումը, որի կազմում էին «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը։

ԿԸՀ-ն ուսումնասիրելով դիմումը՝ կից փաստաթղթերով, արձանագրել է, որ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կանոնադրությունը չի բավարարում օրենքով սահմանված պահանջներին և այդ կազմակերպությանը վերաբերելի մասով՝ դիմումը մերժել է։

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությանը վերաբերելի մասով դիմումը բավարարվել է։ Այսպիսով, որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է հավատարմագրվել միայն «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter