ՀԱԿ-ը ներկայացրել է իր ցուցակը
Լևոն Զուրաբյանը գլխավորում է Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակը։ Նա նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է։
ՀԱԿ 6(24)-րդ արտահերթ համագումարի ընթացքում հաստատվել է կուսակցության նախընտրական ցուցակն ու ծրագիրը։
- Լևոն Զուրաբյան
- Արամ Մանուկյան
- Տաթև Զորյան
Զուրաբյանը ՀԱԿ փոխնախագահն է։ Եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականը, մամուլի խոսնակը։ Հրաժարական է տվել նախագահի հետ միասին՝ 1998 թվականին։ Արամ Մանուկյանը եղել է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջին ու հինգերորդ գումարումների պատգամավոր։ Հայաստանի անկախության հռչակագիրը Գերագույն Խորհրդի ամբիոնից առաջին անգամ հնչեցրել է հենց նա։ Տաթև Զորյանը ՀԱԿ վարչության անդամ է, քաղաքագետ։
- Սամվել Աբրահամյան
- Ավետիս Ավագյան
- Եվա Ադամյան
Սամվել Աբրահամյանը ՀԱԿ գործադիր քարտուղարն է, եղել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր։ 1993-1995-ին աշխատել է նաև Նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունում։ Ավետիս Ավագյանը եղել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար։ Եվա Ադամյանը ՀԱԿ վարչության անդամ է։
- Ալեքսան Հակոբյան
- Արամ Բարեղամյան
- Լիլիկ Թառլամազյան
- Մամիկոն Կանոյան
Ալեքսան Հակոբյանը պատմական գիտությունների դոկտոր է։ Եղել է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջին ու երկրորդ գումարումների պատգամավոր։ Արամ Բարեղամյանը ՀԱԿ վարչության անդամ է. 2008 թվականի մարտի 1-ից հետո դատապարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, սակայն 2019 թվականին արդարացվել է։ Լիլիկ Թառլամազյանն իրավաբան է։ Մամիկոն Կանոյանը ևս կուսակցության վարչության անդամ է։
ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի պնդմամբ՝ մի շարք փորձառու գործիչներ չկան առաջին վաթսունյակում, որովհետև ցանկացել են տեղը զիջել երիտասարդներին։ Նրանք կեզրափակեն ցուցակը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել