HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետական նկրտումներ ԼՀԿ-ն չունի

Լուսավոր Հայաստան կուսակցությունը սկսել է ներկայացնել իր ցուցակը։ Այսօր տեղի ունեցած համագումարում Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք վարչապետ լինելու պայքարի մեջ չեն մտնում։

«Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, խորհրդարան է ձևավորվելու, լինելու են պատգամավորներ։ Որոշեք ինչպիսի պատգամավորներ եք ուզում ունենալ»,- նշել է Մարուքյանը։ 

Իսկ հանրապետության նախագահի պաշտոնում տեսնում են հոգևոր դասի ներկայացուցչի, օրինակ՝ Միքայել արք. Աջապահյանին։

  1. Էդմոն Մարուքյան
  2. Կարպիս Փաշոյան
  3. Շուշան Ավագյան
  4. Գևորգ Գորգիսյան
  5. Սուրեն Գյուրջինյան 

Ցուցակն Էդմոն Մարուքյանն է գլխավորում։ Նա ԼՀԿ նախագահն է։ Եղել է 5-7-րդ գումարումների ԱԺ պատգամավոր, գործող վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան։ Սակայն վերջին մի քանի տարին դիրքավորվել է ընդդիմության դաշտում։ Նախորդ տարի ընդհուպ ընդդիմադիր «ՄԱՍԿ»-ի սկսած իմպիչմենտի վարչապետի թեկնածուն էր, սակայն հաջողություն չգրանցեց։

Շուշան Ավագյանը հակակոռուպցիոն փորձագետ է և քաղաքագետ։

Կարպիս Փաշոյանը լրագրող է, հրապարակախոս։ Վերջին ամիսներին վարում է սեփական յութուբյան էջը, հիմնական ժանրը՝ հարցազրույցներ։

Գևորգ Գորգիսյանը Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր է եղել։

Նախորդ ընտրությունների ցուցակի առաջին հնգյակից Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Արտյոմ Գեղամյանը չկան այս տարվա ցուցակի առաջին հնգյակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter