HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան  Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter