«Թեմա համար 1». ինչպես է ձևավորվում Հայաստանի Ազգային ժողովը
Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կորոշեն, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն 9-րդ գումարման Ազգային ժողովում։ «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչպես է ձեւավորվում Հայաստանի Ազգային ժողովը։
2016 թվականին ընդունված և 2021-ին փոփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Ընտրություններին կարող են մասնակցել կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները։ Ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղ ունենալու համար պետք է ստանան ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների առնվազն 4 %-ը։
Դաշինքների դեպքում անցողիկ շեմն ավելի բարձր է և կախված է դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների թվից։ Երկու կամ երեք կուսակցությունից կազմված դաշինքների դեպքում անցողիկ շեմը 8 % է, երեքից ավելի կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում՝ 10 %։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել