HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիկտոր Օրբանը հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը. նա չի լինի նոր խորհրդարանում

Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը, որի կուսակցությունը պարտվել է ընտրություններում, հայտարարել է, որ վերադարձնում է պատգամավորական մանդատը, որը ստացել է որպես «Ֆիդես» կուսակցության առաջնորդ, ինչը նշանակում է, որ նոր խորհրդարանում նա չի լինի։ 

«Մանդատը, որը ես ստացել եմ որպես ցուցակի առաջնորդ, փաստացի իմ խորհրդարանական մանդատն է «Ֆիդես» կուսակցությունից, այդ իսկ պատճառով ես որոշել եմ այն վերադարձնել։ Հիմա ես պետք չեմ խորհրդարանում, այլ ազգային ճամբարի վերակազմակերպման մեջ»,- ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է Օրբանը։

Օրբանի խոսքով՝ «Ֆիդես»-ի ղեկավար կազմում հիմա «ամբողջական կարգով» ընթանում են խմբակցության թարմացման շուրջ քննարկումներ, որը կձևավորվի ապրիլի 27-ին։ Դրա ղեկավար կդառնա Գերգեյ Գուլյաշը։

Հունգարացի լրագրող Սաբոլչ Պանյին գրում է, որ, իր տվյալներով, Օրբանն այս ամռանը կմեկնի ԱՄՆ, որտեղ բնակվում են դուստրն ու փեսան։ Նա այնտեղ կմնա բավականին երկար ժամանակ՝ փորձելով «ապաստան գտնել դատական հետապնդումից»։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հունգարիայում կայացել էին խորհրդարանական ընտրություններ, որտեղ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտվել էր։ Օրբանը, որն իշխանության ղեկին էր 16 տարի, այդ նույն գիշերը ճանաչել էր իր կուսակցության պարտությունը ու շնորհավորել իր մրցակից Պետեր Մադյարին, որը շուտով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նրա «Տիսա» կուսակցությունը խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն։

Լուսանկարը՝ John Thys/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter