«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ապրիլի 29-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջից:
«Հանդիպմանը ներկա էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը»,- նշվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` «ՀայաՔվեն» փետրվարի 27-ին հայտարարել էր Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն այս համագործակցությունը երկար չտևեց. ապրիլի 10-ին կողմերը հայտարարեցին համատեղ աշխատանքը դադարեցնելու մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել