HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորության երեք թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ հաղորդագրությունից։

ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները, որոնք նոտարական կարգով վավերացված են եղել։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Լուսանկարը՝ ԿԸՀ նիստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter