HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.482.872, որից՝

  • ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586,
  • հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter