«Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ՀԿ
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
«Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել