Փոխվարչապետն ԱՄՆ պատվիրակության հետ համաձայնեցրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ գործառնական և իրավական բնույթի հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:
Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել