ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արմեն Գեւորգյանը մայիսի 12-ին հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Հյուրերը նշել են, որ այցի նպատակն է ծանոթանալ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին, տեղի ունեցող զարգացումներին:
Քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել