HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։ Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։

Պատվիրակությանը ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։ Հյուրերին ուղեկցել են նաև ներկայացուցիչներ ԱԳՆ-ից և ԱԺ-ից»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter