3 անշարժ գույք եւ 237 մլն դրամ բռնագանձելու պահանջ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանի վերաբերյալ:
Ըստ Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդագրության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում. 1 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցություն. 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել