HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի գերագույն առաջնորդը արգելել է երկրից դուրս բերել հարստացված ուրանը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամանագիր է արձակել, որով արգելվում է երկրից հարստացված ուրանի արտահանումը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանում բարձրաստիճան իր աղբյուրներին։

Գործակալության գնահատմամբ՝ այս քայլը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները։

Reuters-ի հետ զրույցում իսրայելցի անանուն պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ Իսրայելին հավաստիացրել էր, որ Իրանից հարստացված ուրանի արտահանումը լինելու է Թեհրանի հետ խաղաղ համաձայնագրի պարտադիր պայմաններից մեկը։

ԱՄՆ-ն և Իրանը արդեն ավելի քան մեկ ամիս չեն կարողանում նույնիսկ համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի մոտավոր շրջանակները, քանի որ կողմերն ունեն հիմնարար տարաձայնություններ։ Թրամփը հերթական անգամ մի քանի օր ժամանակ է տվել Իրանին՝ ամերիկյան վերջին առաջարկին «ճիշտ պատասխաններ» տալու համար։ Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ մարտական գործողությունները։

Lուսանկարը՝ The Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter