ՔՊ քարոզարշավը Ավանում (լուսանկարներ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը:
«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ ավանցիներ, ևս մեկ անգամ ծափերո՛վ, ծափերո՛վ, ծափերո՛վ, ծափերո՛վ ողջունում ենք ձեզ։ Մենք` «Քաղաքացիական պայմանագրի» թիմով, վարչապետի գլխավորությամբ, եկել ենք ձեր բակ՝ առաջին հերթին, մեր սերն ու հարգանքը արտահայտելու ձեր նկատմամբ, որովհետև դո՛ւք եք տերը էս երկրի։
Եվ սիրելի ժողովուրդ, մենք այսօր շատ կարճ, բայց շատ կարևոր կոչ ունենք ձեզ անելու՝ ընտրություններ քսան քսանվեցին քվեարկում ենք տասնվեցին (խմբ՝ 3 անգամ), որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Ավանին տեր ենք, Երևանին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք։
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսպիսի կոչերով Ավան վարչական շրջանում անցնում էր ՔՊ քարոզարշավը 2026 թ․-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ նաև վարչապետ Փաշինյանը, որից հետո հավաքվածներին բաժանեց թխվածքաբլիթ ու ՀՀ քարտեզի տեսքով հուշանվեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել