«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Կուսակցությունը բացարկ է հայտնել և համապատասխան դիմումը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ իրենք «ձայն փոշիացնող չեն»։
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք չունեն նվազագույն շենը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մասնակցել, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Նիկոլը վերարտադրվելու այլ հնարավորություն չունի։ Չափսոսալով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունն իրական, իսկական արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով մեզ այսուհետ արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հավակնություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը՝ յութուբյան իր ալիքում տեղադրված տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել