HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդությունը բարձր վճարվող աշխատանք է ուզում․ Արամ Սարգսյանը՝ աշխատանքի ու բանակի մասին

«Ոտքի վրա» շարքի հերթական թողարկմանը զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում փորձել ենք պարզել, թե ի՞նչ է առաջարկում այս ուժը երիտասարդներին։

Քննարկված թեմաներն են՝

  • անվճար բարձրագույն և մասնագիտական կրթություն,
  • երիտասարդների համար բարձր վարձատրվող և մասնագիտական աշխատանքի հնարավորություններ,
  • տնտեսության զարգացում և աշխատաշուկայի փոփոխություն,
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր ազդեցություններ,
  • պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում,
  • մարզերում երիտասարդների կյանքի ակտիվացում։

Հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության թռիչքային աճի իր պատկերացումները։ 

Նա առաջարկում է անվճար դարձնել բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը եւ համակարգել գյուղատնտեսությունն ու ջրային ռեսուրսները։ 

Հարցազրույցում խոսել  ենք նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ու պրոֆեսիոնալ բանակի մասին։

Թե ինչպե՞ս են իրականացվելու  այս փոփոխությունները, ի՞նչ ժամկետներում և մոտեցումներով, կիմանաք՝ դիտելով ամբողջական հարցազրույցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter