Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել