«Երիտասարդների համար խաղաղությունը կարևոր է»․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ ծրագրի մասին
«Ոտքի վրա» շարքի հերթական թողարկմանը զրուցել ենք ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Ավանեսյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ինչ է առաջարկում իշխող ուժը երիտասարդներին։
Քննարկված թեմաներն են՝
• ֆիզիկական ակտիվության հնարավորությունը Հայաստանում,
• ագրեսիայի, բուլինգի և երեխաների պաշտպանության հարցերը սոցիալական ցանցերում,
• առողջության համընդհանուր ապահովագրության հասանելիությունը երիտասարդներին,
• մարզային տրանսպորտի խնդիրներն ու կրթության հասանելիությունը,
• ուսանողական հանրակացարանները և բնակապահովման ծրագրերը,
• մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը և համայնքային կյանքի ակտիվացումը։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջ ապրելակերպի խթանման և մարզական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ «Քաղաքցիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները՝ նշելով, որ բակային սպորտային տարածքների, դպրոցներում ֆիզիկական ակտիվության պայմանների և հեծանվային մշակույթի խրախուսման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, թեև ենթակառուցվածքային խնդիրները դեռ լուծման կարիք ունեն։
Զրույցում անդրադարձ է եղել նաև սոցիալական ցանցերում ագրեսիային։ Ավանեսյանը խոսել է մարզերում երիտասարդական կյանքի ակտիվացման, աշխատատեղերի ստեղծման, Ակադեմիական քաղաքի գաղափարի և տնտեսական ծրագրերի մասին։
Թե ինչպես են իրականացվելու այս ծրագրերը, ինչ ժամկետներում և ինչ լուծումներ են առաջարկվում երիտասարդներին արծարծված խնդիրների համար, կիմանաք՝ դիտելով ամբողջական հարցազրույցը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել