Անվճար կրթություն, վարկային «սև ցուցակների» վերանայում. «Հայաստան» դաշինքի տնտեսական խոստումները
2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը նախընտրական ծրագրում սոցիալ-տնտեսական բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել։
Խոստացել է իշխանության գալու դեպքում թեթևացնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ռազմավարական արտադրողների համար սահմանել 0% շահութահարկ և ազատել նրանց ԱԱՀ-ից, պետական բուհերում 100% անվճար ուսուցում ապահովել, սահմանել արդար տոկոսադրույքներ, վերանայել բանկերի «սև ցուցակները», մինչև 15 մլն դրամի նպատակային վարկերն ամբողջությամբ սուբսիդավորել և այլն։
Եվ, ի վերջո, տարեկան 5 միլիոն զբոսաշրջիկի հոսք ապահովել Հայաստան։
Որքանո՞վ են այս խոստումներն իրատեսական, արդյոք կա՞ն հստակ հաշվարկներ, պետական բյուջեն ի զորո՞ւ է կրել այդ ֆինանսական բեռը։ Այս և այլ հարցերի շուրջ «Հետք»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, համանուն դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանի հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել