Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և նշել, որ Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որառանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվելը նտրողների ցուցակներում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանկողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Շարունակելով ձեզ հետ բաց և ազնիվ երկխոսությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայիև քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են:
Ինչ վերաբերում է դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ կրկին մոլորեցնող շահարկումներին, ապա դրան անդրադարձ կկատարենք Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝
«(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլօրենսդրական համապատասխան նորմերով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, այն է՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակաչեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ և նման պայմաններում պետք է գործեն դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանիոր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված այն գործերը, որոնք վերաբերում են ընտրողների ցուցակների ճշգրտմանը, իսկ տվյալ դեպքում դատարանի կողմից քննության առարկա է դարձվել ընդհանուր իրավասության դատարանին ոչ ենթակա գործ»։
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին իրազեկում ենք՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ Կոչենք անում չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել