Տարեկան 60 հազար աշխատատեղ․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքը
«Ոտքի վրա» շարքի այս թողարկմանը զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ի՞նչ է առաջարկում այս քաղաքական ուժը երիտասարդներին։
Քննարկված թեմաներն են՝
- 300 հազար նոր աշխատատեղի ծրագիրը,
- մասնագիտական և արդյունաբերական զբաղվածությունը,
- կրթության բովանդակային փոփոխությունները և համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին,
- ակադեմիական քաղաք ծրագրի վերաբերյալ իրենց մոտեցումը,
- երիտասարդների բնակապահովման ծրագրերը,
- բազմազավակ ընտանիքների աջակցության մեխանիզմները։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավոր է անցում կատարել գործնականում անվճար բարձրագույն կրթության համակարգի։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը այդ ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել շուրջ 300 հազար նոր աշխատատեղ, որոնց զգալի մասը՝ արդյունաբերության ոլորտում։ Թեկնածուի կարծիքով՝ կրթական համակարգը պետք է սերտորեն կապված լինի տնտեսության պահանջների հետ, որպեսզի բուհն ավարտելուց հետո երիտասարդները հնարավորինս արագ կարողանան աշխատանք գտնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել