HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter