HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Ղազախստան. վիճակագրությունը մեր օգտին է

Այսօր՝ 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը: 

Այս մրցավեճը, ինչպես նաեւ ամսի 9-ին Մոլդովայի հետ ընկերական խաղը նախապատրաստություն են լինելու Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության ընտրական փուլից առաջ, որը կկայանա աշնանը: C լիգայում ընդգրկված մեր թիմն այս տարի մրցելու է Մոնտենեգրոյի, Կիպրոսի եւ Լատվիայի հետ:

Հայաստանի ընտրանին մարզական հավաքն սկսել է հունիսի 1-ին: Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի շտաբը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ» 
Օգնեյ Չանչարեւիչ - «ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան - «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Միշիեւ - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան - «Նոա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան - «Նոա»

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ» (Բրաունշվայգ, Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան - «Պոդբրեժովա» (Սլովակիա)

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանն ու Սերգեյ Մուրադյանն ազգային ընտրանուն չեն միացել վնասվածքների պատճառով։

Ղազախստանի ընտրանուն Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդիպել է Կիպրոսի մրցաշարի շրջանակներում: 2004-ի փետրվարի 19-ին Պաֆոսում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Մերոնցից գոլերը խփել են Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները: Հետխաղային 11-մ հարվածաշարում 3-2 հաշվով հաղթել են ղազախները: Հաջորդ 2 հանդիպումները կայացել են «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: 2007-ի հունիսի 2-ին Ալմաթիում մերոնք հաղթել են 2-1 հաշվով, գոլերը խփել են Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: Նույն տարվա նոյեմբերի 21-ին Երեւանում ղազախները հաղթել են 1-0 հաշվով: 2008-ի մարտի 26-ին թիմերը հանդիպել են ընկերական մրցավեճում Ռոտերդամում: Էդգար Մանուչարյանի գոլը մերոնց հաղթանակ է բերել 1-0 հաշվով: Հերթական ընկերական խաղը կայացել է Երեւանում 2012 թ. հունիսի 5-ին: Գեւորգ Ղազարյանի դուբլի եւ Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ մեր ընտրանին հաղթել է 3-0 հաշվով: Մրցակիցները կրկին հանդիպել են աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2017-ի մարտի 26-ին Երեւանում Հայաստանը հաղթել է 2-0: Գոլերը խփել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին Աստանայում գրանցվել է 1-1: Մերոնցից աչքի է ընկել Մխիթարյանը: Վերջին հանդիպումը, որը եւս ընկերական էր, կայացել է 2024 թ. հունիսի 7-ին Երեւանում: Հայաստանը հաղթել է 2-1 հաշվով՝ շնորհիվ Մարոչկինի ինգնագոլի եւ Վահան Բիչախչյանի գոլի:

Այսպիսով՝ մինչ այս պահը Հայաստանն ու Ղազախստանը հանդիպել են 8 անգամ, 5 անգամ հաղթել է մեր ազգային թիմը, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 1 անգամ էլ առավելության է հասել Ղազախստանը, գոլերի հարաբերակցությունը 14-7 է՝ հօգուտ Հայաստանի: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 211 հավաքականների շարքում 106-րդն է, իսկ Ղազախստանը՝ 110-րդը: 

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն եւ Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է Հայաստանից։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter