HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղարծինում ընտրություններն ընթանում են բնականոն հունով

Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 38/12 ընտրատեղամասում ժամը 09:12-ի դրությամբ քվեարկել էր 72 ընտրող։ Առաջին ընտրողը եղել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում է բնականոն։ Արձանագրվել են մի քանի տեխնիկական դեպքեր․ որոշ ընտրողներ գրիչ են խնդրել, իսկ հանձնաժողովի անդամները նրանց տեղեկացրել են քվեարկության կարգի մասին։ Մեկ դեպքում անվավեր քվեաթերթիկները չէին տեղադրվել համապատասխան արկղում, մեկ այլ դեպքում մատնահետքի թուղթը սխալմամբ գցվել էր անվավեր քվեաթերթիկների մեջ, սակայն հանձնաժողովի նախագահը միջամտել է և այն հայտնաբերվել է։

Արձանագրվել է նաև դեպք, երբ անձը, չունենալով ընտրելու համար անհրաժեշտ փաստաթուղթ, գտնվել է ընտրատեղամասում և զրուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ։

Տեղամասում հերթապահում են ոստիկանության ծառայողները։ Ներկա են երեք քաղաքական ուժերի վստահված անձինք՝ երեքը «Ուժեղ Հայաստան»-ից, երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից և մեկը՝ «Միասնության թևեր»-ից։ Դիտորդական առաքելություն են իրականացնում երկու դիտորդ «Անկախ դիտորդ» դաշինքից և մեկ դիտորդ «Համայնքի երիտասարդներ» ՀԿ-ից։ Տեղամասում եղել են նաև ԵԱՀԿ-ի երկու միջազգային դիտորդներ, որոնք արդեն ավարտել են այցը և հեռացել ընտրատեղամասից։

Գոհար Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter