HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի 23/53 ընտրատեղամասում ընտրական գործընթացը հանգիստ է

Լոռու մարզի քաղաք Վանաձորի 23/53 ընտրատեղամասում 10։20-ի դրությամբ քվեարկել է 151 քաղաքացի՝ 1589 ընտրողներից։ 

Ընտրական գործընթացը հանգիստ է, հանձնաժողովի նախագահ Տիգրան Գյոկչակյանի խոսքով՝ կուտակումներ չեն եղել։

Խնդիրները տեխնիկական են. կան քաղաքացիներ, որոնք տեղյակ չեն, որ ընտրատեղամասում պետք է ընտրել։ Կան քաղաքացիներ, որոնք գրիչ են խնդրում կամ ցանկանում են քվեաթերթիկը ծալած դնել ծրարում։

Տեղամասում դիտորդները երեքն են, երկուսը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ են, մեկը՝ նրանց հայ թարգմանիչը։

Վստահված անձինք վեցն են՝ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 1-ը՝ «Միասնության թևեր»-ից։

Ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը իր հարսանիքից առաջ ժամանակ է տրամադրել քաղաքացիական պարտքը կատարելու։ 

Նարե Շավինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter