ԱԳ նախարարի օգնականն ընտրության էր եկել ՔՊ խորհրդանիշ քարտեզով
Թալին քաղաքի 18/30 ընտրատեղամասում Արտաքին գործերի նախարարի օգնական, Արագածոտնի մարզի նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը ընտրության էր եկել` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշ քարտեզը կրծքին։
«Ով խնդիր ունի քարտեզի հետ, իրա պրոբլեմն ա»,- մեկնաբանեց նա։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Խանում Մելքոնյանը դիմեց Աթանեսյանին, որ հանի քարտեզը, վերջինս հրաժարվեց` այդպես կատարելով իր ընտրությունը։
12:38-ի դրությամբ Թալինի 18/30 ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցող 935 քաղաքացիներից քվեարկել է 378-ը։
Անի Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել