Ընտրողներն ավելի ակտիվ են Էջմիածնում, քան գյուղերում
Թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորվել է 65 ընտրատեղամաս՝ Էջմիածին քաղաքում, հարակից գյուղերում և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանն ասաց, որ դժգոհություններ, ահազանգեր ու բողոքներ չեն ստացել։
Ընտրատարածքում գրանցված է 91 050 ընտրող, որից ընտրությանն արդեն մասնակցել են մոտ 13%-ը կամ 11 910-ը։
Ընտրողներն ավելի ակտիվ են Էջմիածին քաղաքում։
Գյուղերում մասնակցությունը միջինը կազմում է 12%։
Ըստ Գրիգոր Նազարյանի՝ բոլոր տարիներին բնորոշ «առավոտվա ստանդարտ պատկեր է»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել