«Արտառոց դեպքեր չեն գրանցվել». Սուրենավան
Արարատի մարզի Սուրենավան գյուղի 13/34 ընտրատեղամասում ժամը 17։45-ի դրությամբ ընտրելու իր իրավունքն իրացրել է 1111 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 58%-ը։ Սուրենավանն ունի ընտրելու իրավունք ունեցող 1909 բնակիչ։
Այս պահի դրությամբ ընտրատարածքում ներկա են դիտորդներ «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունից, վստահված անձինք «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից և «Ուժեղ Հայաստան» դաշինքից։
Հանձնաժողովի նախագահ Թաթուլ Շահվերդյանը, որը ներկայացնում է «Հայաստան» դաշինքը, նշեց, որ մինչև ժամը 18։00-ն արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եղել են փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք արագ շտկվել են հանձնաժողովի օգնությամբ։
Արձանագրությունների մատյանում մինչև ժամը 18։00-ն կազմվել է 3 արձանագրություն, որոնցից 2-ը կապված են եղել առանց դրոշմանիշի քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու հետ։ Երկու քաղաքացիներին հանձնաժողովը նորից է ընտրաթերթիկներ տրամադրել։
Ռիմա Հարությունյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել