«Հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել». Շենգավիթի 8/21 ընտրատեղամաս
Շենգավիթի 8/21 ընտրատեղամասը թիվ 50 դպրոցում է։ Մեծ, բայց կոտրված ապակիներով պատուհաններից լուսավորվում է չնորոգված ֆիզկուլտուրայի դահլիճը։ «Հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել»,- պատմում է հանձնաժողովի նախագահ Անահիտ Մուրադյանը։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրողների մոտ 55 տոկոսն արդեն քվեարկել է։
Դպրոցի երկրորդ հարկում մեկ այլ տեղամաս է` 8/22, ընտրողների մոտ 50 տոկոսն է մասնակցել ընտրություններին, ժամը 19։00-ի դրությամբ։ Քվեախցիկների գաղտնիությունն ապահովել են դպրոցի գույքով, միջանցքը փակել սեղան, աթոռ, պահարանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել