Տարբերություն` ընտրության մասնակցած քաղաքացիների ցուցակի և գրանցամատյանի տվյալների միջև
Արթիկի 33/07 ընտրատեղամասում ընտրության մասնակցած քաղաքացիների ցուցակի և գրանցամատյանի տվյալների միջև տարբերություն է արձանագրվել:
Հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ ընտրատեղամասի հիմնական ցուցակում ընդգրկված է 1681 ընտրող, իսկ լրացուցիչ ցուցակով գրանցվել է ևս 2 անձ։ Քվեարկությանը մասնակցել է 1002 ընտրող, մինչդեռ գրանցամատյանում առկա է 1000 ընտրողի ստորագրություն։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ստեփանյանի խոսքով՝ նախնական տվյալներով երկու ընտրող քվեարկելուց հետո չեն ստորագրել գրանցամատյանում, ինչի հետևանքով առաջացել է երկու միավորի տարբերություն։
Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ ներկայացնելով իրավիճակը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ից ասել են՝ չսկսել քվեաթերթիկների հաշվարկը մինչև պարզաբանումների տրամադրումը և հետագա ցուցումները։
Սակայն, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխան ստանալը, ընտրատեղամասում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։
Նարե Առուշանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել