HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով կլինի նոր խորհրդարանում. ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2005 ընտրատեղամասերում։ Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.81%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.29%), «Հայաստան» դաշինք (9.94%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (4%)։

18 քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Ռեֆորմիստների կուսակցություն - 1456 (0.1%)

«Բոլորին դեմ եմ» կուսակցություն - 21 467 (1.47%)

«Ուժեղ Հայաստան» - 340 062 (23.29%)

Հայաստանի շնորհապետական կուսակցություն - 30 797 (2.11%)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - 25 618 (1.75%)

«Միասնության թևեր» կուսակցություն - 33 618 (2.3%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 368 (4%)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 5485 (0.38%)

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - 1984 (0.14%)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 3206 (0.22%)

«Հանրապետություն» կուսակցություն - 15 827 (1.08%)

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - 2679 (0.18%)

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - 5282 (0.36%)

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն - 26 565 (1.82%)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 727 160 (49.1%)

«Հայաստան» դաշինք  - 145 097 (9.94%)

«Հանուն Հանրապետության» կուսակցություն - 6750 (0.46%)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 7256 (0.5%)

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրողների 58.97%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter