HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու ժամկետների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է, որ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, կամ հունիսի 9-ին` ժամը 9։00-ից մինչև ժամը 11։00-ն։

«Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter