HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություն կատարելուց հետո ՌԴ վերադառնալ պատրաստվող քաղաքացին ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ձերբակալվել է ընտրությունների նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը։

«Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ընտրություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրը վերադառնալու է Ռուսաստան։

«Կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»,- ասել էր քաղաքացին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter