HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս ձեռնպահ կմնա որևէ պաշտոնական մեկնաբանություն անել Հայաստանում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել վերջնական արդյունքները։ 

«Ես դեռևս ձեռնպահ կմնամ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն անելուց, քանի դեռ Հայաստանի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլը սպասում է վերջնական արդյունքներին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 49.825%-ը կամ 727 827 ձայն։ Երկրորդ տեղում գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է ձայների 23.281%-ը կամ 340 088 ձայն, իսկ երրորդ հորիզոնականում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն է՝ 9.934% կամ 145 113 ձայն։ 4-րդ տեղը զբաղեցրած գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անցողիկ շեմը հաղթահարելուն պակասում էր մի քանի ձայն։ Վերջինս ստացել է ձայների 3,996%-ը կամ 58 378 ձայն ու, ըստ նախնական տվյալների, չի հայտնվի խորհրդարանում։ 

Լուսանկարը՝ Sputnik/via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter